հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այսուհետ միջազգայնորեն ճանաչվում է ՀայՓոստ-ի տեղեկատվական անվտանգությունը

Այսուհետ միջազգայնորեն ճանաչվում է ՀայՓոստ-ի տեղեկատվական անվտանգությունը

ՀայՓոստ ընկերությունը արդիականացման, թվային լուծումներով ծառայությունների գործարկման ճանապարհին դիմել և ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ: ISO 27001 սերտիֆիկատով միջազգայնորեն ճանաչվում է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը:

Ինչպես հայտնում են Հայփոստից, այն մշակվել և ներդրվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, շահագործման, մոնիթորինգի, վերանայման, պահպանման և կատարելագործման մոդել տրամադրելու նպատակով:

ISO 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի նպատակն է ավելի ապահով դարձնել տեղեկատվական ակտիվները, ինչպես նաև ապահովել կազմակերպության տեղեկատվությունը և տվյալները կառավարելու համար ստանդարտների շրջանակ:

  • Կիսվել: