շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան

Այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան

Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրպարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով, մինչեւ վերջերս մենք հաղթող, հզոր ու հպարտ ժողովուրդ էին. «30 տարի անց մեկ խելագար դավաճանի գործունեության արդյունքում մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը: Այս օրերին այս խելագարի գործունեության արդյունքում մենք կորցնում ենք մեր պետականությունը: Եթե ուզում եք ունենանք պետականություն, ձեր երեխաներն ապրեն մեր հայրենիքում, եթե ուզում  եք ունենալ երկիր, բանակ, հայրենիք, ուրեմն եկեք այս հրապարակ: Այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը»,-ասաց նա:

Սաղաթելյանը ներկայացրեց, թե անցնող օրերի արդյունքում ինչ հաջողություններ են գրանցել. «Ձեր շնորհիվ ամբողջ աշխրհը իմացավ, որ այս պարտությունը հայ ժողովրդի համար ընդունելի չէ: Դուք արժանապատիվ պահեցիք հայ ժողովրդին, եւ ցույց տվեցիք, որ այս ստորացուցիչ պայմանները մեր ժողովուրդը երբեք չի ընդունելու: Երկրորդ, մեր գործունեության արդյունքում կառավարության շենքում նստած խրտվիլակը օրեցօր կորցնում է իր իշխանությունը: Ինքըն այլեւս չունի իշխանություն, իր հրժարկանի պահանջով հանդես են եկել ՀՀ նախագահը, երկու կաթողիկոսները, ԳԱԱ-ն, բազմաթիվ պետական բուհեր, մի քանի հարյուր համայնքների ղեկավարներ, գիտնականներ, ՀԿ-ներ: Այս մարդն այլեւս իշխանություն չունի:

Մեր պայքարի արդյունքում երեկ այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք: Սյունիքը ուժեղ ու կանգուն է, որովհետեւ գիտի, որ իր թիկունքն ամուր է»:

ՀՅԴ-կան գործիչը նդրադարձավ հարցին, թե ինչ է լինելու եւ երբ է հեռանալու Նիկոլ Փաշինյանը. «Այս մարդը հմառ է, խելագար ու դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականպես կործանել, բայց մենք դա թույլ չենք տալու: Մեր պայքարը ենթադրում է վճռական, հետեւողական, աննկուն, մինչեւ վերջ: Եկեք խոստանանք իրար երկու կարեւոր բան. Երբեք սադրանքների չենք տրվում, երկրորդը, մեր պայքարը երբեք կանգ չի առնելու: Մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին»:

Նա խոստացավ 20 րոպե անց ներկայացնել այն գործողությունների ծրագիրը, որ պետք է իրականացնեն:

  • Կիսվել: