հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսքան մերժումի պայմաններում այս մարդն ինչպե՞ս է պաշտոնավարելու. «Հրապարակ»

Այսքան մերժումի պայմաններում այս մարդն ինչպե՞ս է պաշտոնավարելու. «Հրապարակ»

«Ենթադրենք, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել՝ պատերազմն անխուսափելի էր, հազարավոր զոհերը՝ ևս։ Եվ պարտությունն էլ նորմալ է, ու այդ պարտության մեջ էլ ինքը՝ վարչապետն ու իշխող թիմը ոչ մի մեղք չունեն։ Իրոք՝ մեղավոր են նախկին նախագահներն ու վարչապետները, նախարարներն ու բանակի հրամանատարները և, անշուշտ, մենք՝ շարքային քաղաքացիներս։ Մեկը քիչ հարկ է վճարել, մյուսը՝ լավ չի կռվել, երրորդը՝ քիչ է աղոթել։ Ենթադրենք նաև, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն անխուսափելի էր, և դա լավագույնն էր, որ կարելի էր այդ պահին կնքել։

Ենթադրենք, որ դրանից հետո ծավալվող իրադարձություններն էլ էին անխուսափելի՝ Սոթքը պետք է հանձնեինք, Սյունիքում պետք է թուրքական դրոշ բարձրանար, ադրբեջանցու շունչն ու խոսքն էլ պետք է մեզ հասնեին, և մենք պետք է համացանցում պարբերաբար դիտեինք, թե ինչպես են մեր խաղաղ բնակիչներին գերի տանում ու սպանում, ինչպես են Ստեփանակերտում վխտում ադրբեջանցիները։ Ենթադրենք, որ սահմանազատումն էլ պետք է մի օր կատարվեր, և այդտեղ էլ մեր իշխանությունն անելիք չունի, այսինքն՝ թուրքն ու ռուսը պետք է գծեն մեր սահմանները՝ ոտնահարելով ու տրորելով մեր արժանապատվության և ինքնասիրության վերջին փշրանքները։

Ենթադրենք նաև, որ ոստիկանությունն ու անվտանգությունն այս օրերին այլ առաջադրանք չպետք է ունենային, քան Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պաշտպանելը, և սգացող վարչապետն էլ այլ ելք չուներ, քան ամբոխի գլուխն անցած՝ Եռաբլուր ասպատակելը։ Եվ այս ամենը նրան իրավունք է տալիս պնդելու, որ ինքը պետք է շարունակի պաշտոնավարել, քանի որ 2018-ի խաղաղ ու անվրդով ժամանակներում հասարակության մեծամասնությունն իրեն է ընտրել։ Ենթադրենք։ Բայց այսքան մերժումի պայմաններում այս մարդն ինչպե՞ս է պաշտոնավարելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: