շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո,  նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»․ Սերժ Սարգսյան

Այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո,  նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի կորուստը վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին պատուհասած ամենամեծ ողբերգությունն է համարում։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` ընդգծելով՝ ցավոք, բոլորի մոտ չէ, որ կա այդ գիտակցումը։

«Ես միշտ համարել և այսօր էլ համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար։ Եվ երբ մենք այդ պայքարն առաջ էինք մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում։ Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության համար, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ։ Եվ այդ ողբերգությունը, փաստորեն, մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։ Առաջին հերթին դրա մասին է պետք մտածել, ոչ թե առանձին քաղաքական ուժերին, անձերին թիրախավորելու մասին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
 

Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նշեց․ «Կոնկրետ ես չգիտեմ թե ինչ տեքստ ու տեսք ունի  այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը: Այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ: Եվ դա ինչպես կարելիա է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:

Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո,  նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»:

Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

  • Կիսվել: