շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօրվանից վարժական հավաքներ կանցկացվեն. ՊՆ-ն դիմել է Կառավարությանը

Այսօրվանից վարժական հավաքներ կանցկացվեն. ՊՆ-ն դիմել է Կառավարությանը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ կառավարությանը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ նախատեսվում է այսօրվանից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:

Կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` մեկ ամիս ժամկետով` 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչև 202 քաղաքացի, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  • Կիսվել: