երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Այսօրվա ընտրությամբ կուժեղացնենք մեր երկրի անվտանգությունը». Ալեն Սիմոնյան

«Այսօրվա ընտրությամբ կուժեղացնենք մեր երկրի անվտանգությունը». Ալեն Սիմոնյան

Այսօրվա ընտրությամբ կուժեղացնենք մեր երկրի անվտանգությունը: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով քվեարկության էր եկել կնոջ հետ:

Դիտարկմանը, թե տեսանելի է, թե 5 տարվա ընթացքում որքանով է «ուժեղացել» երկրի անվտանգությունը, ԱԺ նախագահն ասաց. «ՀՀ ժողովուրդն է հայտնում անվտանգության, 5 տարվա աշխատանքի վերաբերյալ իր կարծիքը ազատ, արդար ընտրություններում, որը նույնպես մեր կողմից է ներդրված»:

Հարցին՝ եթե ժողովուրդը ՔՊ-ին 50 տոկոսից ավելի ձայն չտա, անվտանգության հետ կապված խնդիրներ կունենա՞, նա արձագանքեց. «Կարծում եմ՝ շատ դժվար կլինի մեզ, եթե նման իրավիճակ լինի»:

«Ես վստահում եմ երեւանցիներին, վստահում եմ այն գիտակցությանը, որ մեր ժողովուրդն ունի, որովհետեւ վերջին 5 տարիներին միլիոնավոր դոլարներ են ծախսվել, սնկի պես աճել են լրատվամիջոցներ, եւ դրանց միակ նպատակը եղել է  իշխանություններին վարկաբեկելը, բայց ինչպես տեսնում եք, դա չի ստացվել ու չի ստացվելու: Մեզ հաճախ փնովում են, ասում են՝ ինչու չեք ձեր աշխատանքներն ավելի ճիշտ ներկայացնել: Նման քննադատությունը ես ընդունում եմ, որովհետեւ իրոք դժվար է, երբ լրատվական դաշտի 90 տոկոսը  այս կամ այն քաղաքական ուժին է հարում, այլ ոչ թե իշխող ուժին: վստահ եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարելու է»,-ասաց նա:

  • Կիսվել: