հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօրվա թիվ մեկ խնդիրը հանրաքվեն տեղի ունենի պատշաճ անցկացումն է․ Տիգրան Մուկուչյան

Այսօրվա թիվ մեկ խնդիրը հանրաքվեն տեղի ունենի պատշաճ անցկացումն է․ Տիգրան Մուկուչյան

Մենք այսօր ունենք մեկ առաքելություն՝ ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան կազմակերպել գործընթացը։ Այս մասին ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Տիգրան Մուկուչյանը։

Դիտարկմանը, թե ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  քննադատությանը է ենթարկել Մուկուչյանին, վերջինս արձագանքեց․ «Մենք այսօր մեր բոլոր գործընթացները փորձում ենք կազմակերպել այն հաշվով, որպեսզի հանրաքվեն տեղի ունենա պատշաճ, օրենքի սահմանված բոլոր ժամկետների պահպանմամբ։ Դա է այսօրվա թիվ մեկ խնդիրը, որով առաջնորդվում է հանձնաժողովը»։

 

  • Կիսվել: