երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այսօրվա քննարկումներից լիովին հասկացանք, որ ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված. Աբդոլլահիան

Այսօրվա քննարկումներից լիովին հասկացանք, որ ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված. Աբդոլլահիան

Արարատ Միրզոյանի հետ ունեցած այսօրվա քննարկումներից մենք լիովին հասկացանք, որ Հայաստանը կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված և լրջորեն քայլեր է ձեռնարկում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Նախորդ օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես նկատեցի, որ նրանք ևս ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: