կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսօրվա Հայաստանում ձերբակալվում են երկրի թուրքացման դեմ պայքարող անձինք․ Սաղաթելյան

Այսօրվա Հայաստանում ձերբակալվում են երկրի թուրքացման դեմ պայքարող անձինք․ Սաղաթելյան

Հայաստանում այսօր ունենք օրենքի համատարած խախտումներ, ինչպես նաեւ տեռոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝մարդիկ զրկվում են ազատությունից  իրենց քաղաքական հայացքների համար։

«Այս բոլոր հանձնարարականները տրվում են այս շենքից, ինչպես նաեւ գլխավոր դատախազությունից։ Դրանք դարձել են բութ գործիք գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, ում օգնությամբ իրականացվում են բռնությունները։ Այս ամենն արվում է երկրում Նիկոլ Փաշինյանի դիկտատուրա հաստատելու համար»,-պարզաբանեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ հավաքվել են մեկ կոնկրետ նպատակով՝ բարձրաձայնել իրենց դժգոհությունը, դիմակայել ներկայիս քաղաքական ղեկավարության անօրինական գործողություններին եւ պահանջել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

«Այսօրվա Հայաստանում ձերբակալվում են երկրի թուրքացման եւ Ղարաբաղի դատարկման դեմ պայքարող անձինք»,-ընդգծեց Սաղաթելյանը։

  • Կիսվել: