երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Այսօր ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը

Այսօր ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը

Այսօր ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Այսօր ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքի կարևորությունը հասկանալու համար բավական է հետևել վերջին շաբաթներին նախկին կոռուպցիոներ պաշտոնյաների և նրանց արբանյակների կողմից բարձրացրած «լալահառաչ» աղմուկին՝ թիրախավորելով Ազգային ժողովի պատգամավորներին, կառվարությանը, հանրապետության նախագահին։

✅ Շուտով Գլխավոր դատախազությունում կձևավորվի համապատասխան ստորաբաժանումը, որը կսկսի զբաղվել ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերի ուսումնասիրություններով։

✅ Օրենքը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը և ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։

✅ Օրենքը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ և դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։ Այն ավելի արդյունավետ է դարձնում ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը»։

  • Կիսվել: