ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր տեղի կունենա Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը

Այսօր տեղի կունենա Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը

ԱՄՆ-ի Սենատում այսօր տեղի կունենա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը, հայտնում է CNN-ը։

Նախօրեին հաստատվել է քննության ընթացակարգը, որն առաջարկել էր խմբակցության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը՝ մերժելով դեմոկրատների բոլոր առաջարկները: Ըստ այդմ, կողմերից յուրաքանչյուրին 24 ժամ կտրվի սեփական փաստարկները ներկայացնելու համար։ Բուն գործընթացը, ակնկալվում է, որ կավարտվի փետրվարի սկզբին:

Գործող նախագահը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, ընդդիմախոսները պնդում են, որ նա օգտագործել է պաշտոնեական դիրքը հանուն սեփական շահի, մասնավորապես՝ պահանջել է Ուկրաինայի իշխանություններից հետաքննություն սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

  • Կիսվել: