չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Այսօր պաշտոնապես բացելու եմ դեսպանատան նստավայրը․ Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանում է

Այսօր պաշտոնապես բացելու եմ դեսպանատան նստավայրը․ Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանում է

Մեկնարկել է Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարար Կասպար Վելդքամփի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։

Այս կապակցությամբ նախարարը Երևան ժամանելուց հետո X-ի իր էջում գրել է. «Ուրախ եմ այսօր այցելել Հայաստան և հանդիպել իմ գործընկեր Արարատ Միրզոյանին։ Մեր առաջնահերթությունն է շարունակել ներդրումներ կատարել մեր երկկողմ և եվրոպական համագործակցության գործում։ Այսօր նաև պաշտոնապես բացելու եմ Նիդերլանդների դեսպանատան նստավայրը»։

  • Կիսվել: