Այսօր մենք կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա. Քոչարյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր մենք կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գիտակցելով հնարավոր սադրանքներն ու ոստիկանական բռնությունները, ամուր կանգնեցին և թույլ չտվեցին, որ մեր սուրբ եկեղեցին պղծվի»։


