երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այսօր վարչապետը և նախարարները կմասնակցեն բյուջեի քննարկմանը

Այսօր վարչապետը և նախարարները կմասնակցեն բյուջեի քննարկմանը

Այսօր խորհրդարանում թեժ է լինելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները կգնան օրենսդիր: ԱԺ հանձնաժողովներում կքննարկվի «ՀՀ 2024թ-ի պետբյուջեի մասին» նախագիծը:

Այսպիսով՝ այսօր խորհրդարան կգնան Նիկոլ Փաշինյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը:

Պետբյուջեյի քննարկմանը մասնակցելու համար հրավիրված է նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն, սովորաբար, նրա փոխարեն որեւէ նախագիծ ներկայացնելու կամ քննարկման մասնակցելու գալիս են տեղակալները:

  • Կիսվել: