ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր կազմվել են հարյուրավոր արձանագրություններ, բերման է ենթարկվել 60 քաղաքացի. ոստիկանապետ

Այսօր կազմվել են հարյուրավոր արձանագրություններ, բերման է ենթարկվել 60 քաղաքացի. ոստիկանապետ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182. 3 հոդվածի հատկանիշներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ. այսօրվա ժամը 08.30 դրությամբ Հանրապետությունում կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ կազմվել է արձանագրություն: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Հանրապետությունում տրանսպորտային միջոցների կողմից կատարված խախտումները:

«685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավելի ուղևորներով, իսկ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդի նկատմամբ ավելի նստատեղերով ուղևորներ ունենալու համար կազմվել են արձանագրություններ»,-ներկայացրեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանոնները պահպանող քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց՝  հայտարարելով, որ այս ամենն արվում է մեր քաղաքացիների անվտանգության համար:

  • Կիսվել: