ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարության արտահերթ նիստում կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության արտահերթ նիստում կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը 15:00-ին կհրավիրի արտահերթ նիստ, որում կքննարկվի Հայաստանում  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն մտցնելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Որոշեցինք ժամը 15:00-ին հրավիրել կառավարության արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկենք : կորոնավիրուսը կանխելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու հարցըՆիստը կլինի դռնբաց, կհեռարձակվի ուղիղ եթերով»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ կառավարության նման որոշում ընդունելուց հետո օրենքի ուժով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։

  • Կիսվել: