ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա. Փաշինյան

Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա. Փաշինյան

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վստահորեն կարելի է ասել, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:

«Մենք արդարադատության ոլորտում էլ ենք իրականացրել հեղափոխական փոփոխություններ: Այսօր ՀՀ քրեակատորական հիմնարկներում պատմական նվազագույն թիվն է կալանավորված և դատապարտված անձանց: Սա արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունքն է: Որովհետև այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն: Ես կարծում եմ, որ այո, մենք այսօր հասել ենք ամենակարևոր փոփոխությանն արդարադատության ոլորտում, որը հեղափոխական փոփոխություն է: Մենք վստահ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուն նշեց, որ արդարադատության ոլորտի մեծագույն խնդիրը միշտ եղել է այն, որ բազմաթիվ մարդիկ, որոնք չպետք է լինեին ՔԿՀ-ներում, տարիներով, այդ թվում՝ քաղաքական պատճառներով, նստել են քրեակատարողական հիմնարկներում:

  • Կիսվել: