շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Այսօր «դուխով» խոսքը խելոք մնալն է, ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն. Սասուն Միքայելյան

Այսօր «դուխով» խոսքը խելոք մնալն է, ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն. Սասուն Միքայելյան

Այսօր այս բանակցությունները մտել է դիվանագիտական փուլ, ես չեմ ուզում իմ խոսքով խանգարեմ հետագա գործողություններին: Այս մասին, այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մենք դիրքերում ենք, մենք մեր գործն ենք անում, բանակի կողքին կանգնում ենք, որ հայ զինվորը կամաց-կամաց վերապատրաստվի և մարտունակ բանակ ունենանք։ Այսօր բանակի հիմնական խնդիրը համարում եմ համախմբվածությունը»,- ասաց նա:

Լրագրողի հարցին՝ որ սահմանի մասին է խոսքը, Միքայելյանը պատասխանեց. «Դա քո գործը չէ, դու ինձ սահմանը մի բացատրի:  Այն, ինչ որ այսօր կա, մենք այդ սահմանին կանգնած ենք: Այնտեղ, որտեղ մտել են մեր դիրքերը: Այսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից սկսած, խելոք լինենք, այս իրավիճակից դուրս գանք։ Այսօր ինչ անեմ, ասեմ մտնենք  Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն:

Բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, մենք պիտի խելոք լինենք: Այսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ այս ընթացքն անցնի, ավել բառ չասենք»,- ասաց ԵԿՄ նախագահը:

  • Կիսվել: