ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան

Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան

Այսօր մեր հայ ժողովրդի հայոց պատմության մեջ ամենախայտառակալից օրերից մեկն է: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:

«Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է: Սա ամոթ է, ամո՛թ մեր ժողովրդին»-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:

  • Կիսվել: