երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այսօր չափազանց կարևոր արձանագրումներ ենք արել. Սաղաթելյան

Այսօր չափազանց կարևոր արձանագրումներ ենք արել. Սաղաթելյան

Այսօր հրաշալի օր ենք ունեցել։ Եվ այն դեռ չի ավարտվել։ Քիչ անց կհասնենք Ֆրանսիայի հրապարակ։ Անձրևն էլ, կարծես, միայն լավ տրամադրություն բերեց բոլորիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

՛՛Մեր ընթացքն անկասելի է, սիրելի հայրենակիցներ։ Այսօր չափազանց կարևոր արձանագրումներ ենք արել։ Ամեն օր մենք մոտենում ենք հաղթանակին։ Ամեն օր մենք ավելի արդյունավետ և թիրախային ենք աշխատում։

Աստծով, ոգով, մինչև վերջ…՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկել է ՛՛Դիմադրություն՛՛ շարժման երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Առավոտյան շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվել էին Արտաքին գործերի նախարարության շենք եւ շրջափակել շենքի բոլոր մուտքերը։

  • Կիսվել: