շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այսօր Աժ-ում պայթեց ևս մեկ միֆ

Այսօր Աժ-ում պայթեց ևս մեկ միֆ

Այսօր Աժ-ում պայթեց ևս մեկ միֆ, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անրադառնալով վարչապետ Փաշինյանի զեկույցին և բյուջե 2020-ի նաղագծի տվյալներին։  

«Հեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ և տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայատարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում:

Համեմատության կարգով նշեմ, որ ՀՀԿ-ի կառավարությունը երբ հեռանում էր, 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշ էր ապահովել, իսկ Նիկոլի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4.9 տնտեսական աճ:

Այնպես որ, հարգելի քայլողներ,դմփդմփողներ և հեղափոխության ջատագովներ, ինչպես ասում են՝ готовтесь к худшему. Կախարդական փայտիկ չի եղել ու չկա:

Հ.Գ. Փաստորեն թռիչքային զարգացումը վերաբերում էր միմիայն պրեմիաներին, նախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման և բյուջեի հաշվին աննպատակ շռայլ վոյաժներին», - գրել է նա:

  • Կիսվել: