չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ու Արցախի համար. Անդրանիկ Թևանյան

Այս ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ու Արցախի համար. Անդրանիկ Թևանյան

Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ամփոփիչ ուղերձ է հղել:

«Սիրելի՛ երևանցիներ,

Ավարտվեց Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը: Մենք եղել ենք բոլոր վարչական շրջաններում, սեղմել ենք հազարավոր ձեռքեր, ներկայացրել ենք մեր ծրագրերը:

Սա սովորական ընտրություն չէ: Այն ճակատագրական է լինելու Հայաստանի ու Արցախի համար: Բոլորիս առաջ դրված է իրակա՛ն խաղաղության և իրակա՛ն պատերազմի ընտրության հարցը: Այս իշխանության մնալու դեպքում պատերազմն ու կորուստներն անխուսափելի են լինելու: Բոլորիս ընտրությունից է կախված մեր երեխաների, մեր երկրի ապագան:

Ես գիտեմ, թե ինչ քայլեր պետք է անենք այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար: Ակտիվ մասնակցե՛ք ընտրությանը: Ընտրությունից խուսափելը հավասարազոր է լինելու այս իշխանության օգտին, պատերազմի օգտին քվեարկելուն:

Համոզված եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հասկացել է իրավիճակի լրջության աստիճանը և կատարելու է ճի՛շտ ընտրություն: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ամբողջական իշխանափոխություն իրականացնել՝ այն սկսելով Երևանից:

Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում»,- նշված է ուղերձում։

  • Կիսվել: