երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս ընտրությունները հնարավորություն են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար. Թևանյան

Այս ընտրությունները հնարավորություն են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար. Թևանյան

Կարծում ենք՝ այս ընտրությունները հնարավորություն են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ օրակարգը դոմինանտային դառնա: Այս մասին այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու բակում քարոզարշավի 5-րդ օրը հայտարարեց ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր երկրում թիվ մեկ հարցն անվտանգությունն է, իսկ անվտանգությունը պահելու համար պետք է իշխանափոխություն: Երեւանի խնդիրները նույնպես կարեւոր են, եւ դրա հետ կապված մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, բայց մենք համոզված ենք, որ եթե չլինի ամբողջական իշխանափոխություն, այդ ծրագրերն էլ գետնի վրա են մնալու, եւ ոչ մեկը չի կարողանալու քաղաքը կառավարել՛՛:

Նա նաեւ հավելեց, որ իրենց հանդիպումները բնակիչների հետ ցույց են տալիս, որ մարդիկ արդեն ընկալել են իրենց օրակարգը:

՛՛Այն վերաբերում է Արցախի եւ Հայաստանի խնդիրներին. եւ մենք համոզված ենք, որ այդ օրակարգը ամբողջական, ընդգրկուն տեսք է ստանալու եւ հասարակությունը վերցնելու է այդ թեզը եւ գնալու է ընտրության՛՛,-ասաց Թեւանյանը:

  • Կիսվել: