երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլորին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, գալ Հանրապետության հրապարակ

Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլորին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, գալ Հանրապետության հրապարակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլորին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, գալ Հանրապետության հրապարակ և միանալ համազգային ազատագրական շարժմանը։

«Սիրելի հայրենակիցներ

Հայաստանի շուրջ օղակն օրեցօր սեղմվում է։ Տարածաշրջանում ռազմաքաղաքական սրընթաց զարգացումները ստիպում են օր առաջ համախմբվել և ամուր, անխոցելի ճակատ կազմել մեզ ուղղված բացահայտ թշնամանքի, սպառնալիքների առաջ։

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից շահարկվող «խաղաղության օրակարգը», Տավուշում միջազգային և պետական օրենքների կոպտագույն խախտումներով իրականացվող սահմանագծման գործընթացը հերթական «տրոյական ձին» է, հերթական դավադրությունը՝ ծրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հայ ժողովրդի անվտանգության, լինելիության դեմ։

Սակայն այս ճակատամարտի ելքը որոշվելու է մեր ընտրությամբ։

Կհամախմբվենք՝ հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո, կունենանք պետություն, բանակ, անվտանգություն, արժանապատվություն։

Ուստի կոչ եմ անում բոլորին այս գիտակցումով մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, գալ Հանրապետության հրապարակ և միանալ համազգային ազատագրական շարժման այլևս անբեկանելի ալիքին։

 

Մեր պայքարն արդար է»։

  • Կիսվել: