կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար է ջրային պաշարների խնդիր չենք ունենալու․ Փաշինյան

Այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար է ջրային պաշարների խնդիր չենք ունենալու․ Փաշինյան

Այս տարի արձանագրվել է Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շրջակա միջավայրի  նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա մարտի 18-ի համեմատ՝ արձանագրվել է 15 սմ-ի բարձրացում, սակայն առավելագույն նիշը արձանագրվում է հունիս-հուլիս ամիսներին: «Ակնկալվում է, որ այս տարի հասնելու է 1901 մետր նիշի մակարդակին, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակներում»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ դա նաև արդյունք է Արփա-Սեւան թունելի ու ոռոգման սեզոնի կանոնակարգված ջրառի:

«Նախ` կարողացել ենք աշխատանքները կանոնակարգել և ջրի վատնման գործընթաց թույլ չտալ: Երկրորդ` այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար է լավ լուր, որ ջրային պաշարների խնդիր չենք ունենալու»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

  • Կիսվել: