չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս տարի շատ լուրջ անդրադարձ ենք ունենալու գնումների ոլորտին․ Ավինյան

Այս տարի շատ լուրջ անդրադարձ ենք ունենալու գնումների ոլորտին․ Ավինյան

Լավ է, որ 2023 թվականի Երևանի բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 90 տոկոս, սակայն շատ կարևոր է նաև մեր ստացած ծառայությունների որակը, սկսած մեր գնումներից:  Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի շատ լուրջ անդրադարձ ենք ունենալու գնումների ոլորտում և որոշակի կարծրացած, իներցիայով եկող գնումներ իրենց որակական և այլ խնդիրներով, որոնք արձանագրվել են և մեր կողմից, և իրավապահ համակարգի կողմից, այդտեղ լուրջ վերանայում պետք է անենք: Որակի նկատմամբ մեր պահանջները պետք է ավելացնենք:

Այստեղ կարող է հարց առաջանալ, թե արդյոք մրցակցային են մեր գնումները, արդյոք շատ չենք սահմանափակում մեր պահանջներով: Կան դեպքեր, որտեղ պետք է խստացնենք պահանջները, օրինակ, մանկական սննդի ոլորտում: Այդտեղ մեր պահանջները էականորեն պետք է խստացնենք: Երբ մենք երեխաների համար սնունդ ենք գնում, պետք է վստահ լինենք, որ այդ սնունդն իրապես որակյալ է: Որ չստացվի, որ մենք այնքան որ մեկից գնում իրականացրեցինք, ինքը, օրինակ, կես գին տվեց ու որակի հաշվի կարողացավ այդ մրցույթը հաղթել:

Ինչ վերաբերում է այլ տեսակի գնումներին, մասնավորապես, տարատեսակ սարքավորումներին,  այդտեղ էլ պետք է փորձենք հնարավորինս մրցակցային դարձնենք: Օրինակ, ավտոբուսների մասով մենք հնարավորինս բացել ենք գնման շրջանակը և այդտեղ որոշակի մրցակցություն ենք նկատել»,-ասաց նա:

  • Կիսվել: