կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Այս տարի մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը. Փաշինյան

Այս տարի մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը. Փաշինյան

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարի Հայաստանն ԱՄՆ-ի հետ սկսել է ռազմավարական երկխոսություն:

Նա նշեց, որ ռազմավարական երկխոսությունն արդեն հասցրել է որոշ արդյունքներ գրանցել:

«Վերջերս ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որտեղ հստակ երևաց, որ Միացյալ Նահանգները Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը էականորեն ավելացնում է։ Սա համարում ենք կարևոր նշան, որ մեր գործակցությունը և՛ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառում պիտի ընդլայնվի և ավելի կոնկրետ արտահայտություններ ունենա։ Հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու առումով մենք ունենք կարևոր ռեսուրս, որովհետև Միացյալ Նահանգներում այսօր, ըստ էության, մեր Սփյուռքի մի հսկայական հատվածն է, որոնք ծավալում են էական տնտեսական էական գործունեություն»,–նշեց վարչապետը:

  • Կիսվել: