երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս փուլում մեր թիվ մեկ խնդիրն է խուսափել պատերազմից, որի հնարավորությունը, հանձինս բարեկամ երկրների, իրականություն է դառնում. Սարգսյան

Այս փուլում մեր թիվ մեկ խնդիրն է խուսափել պատերազմից, որի հնարավորությունը, հանձինս բարեկամ երկրների, իրականություն է դառնում. Սարգսյան

Այս փուլում մեր թիվ մեկ խնդիրն է խուսափել պատերազմից, որի հնարավորությունը, հանձինս բարեկամ երկրների, իրականություն է դառնում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ՝ անդրադառնալով Ադրբեջանում  սպասվող նախագահական ընտրություններին:

Սարգսյանը, մասնավորապես, նշել է.  «Իլհամ Ալիևը ՌԴ-ի և ԱՄՆ-ի ընտրությունների շրջանը վտանգավոր համարելով՝ առաջ է ընկնում: Նախ՝ իր համար ամենահարմար ժամանակաշրջանն է, քանի որ հաղթողի դափնիներով է։ Երկրորդ՝ այս փուլում, երբ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն համոզում են, որ իրենց հովանու ներքո բանակցության գնա, կոշտ չեն վերաբերվի իրեն, քանի որ Ադրբեջանում փոխարինող անհատ և քաղաքական ուժ չունեն: Վերջապես՝ ընտրություններում ստացած լիգիտիմությունը լրացուցիչ հիմնավորում կդառնա, որ ադրբեջանցի ժողովուրդը արդար է համարում իր ղեկավարության՝ ռազմական ուժով խնդիրների լուծման կեցվածքը, որ կազատի Իլհամ Ալիևին բազմաթիվ մեղադրանքներից։

Ադրբեջանի նախագահի այս քայլը նաև ՀՀ-ի հետ բանակցություններում քաղաքական առումով ավելի ամուր դիրքերից հանդես գալուն է միտված և ժողովրդավարության առումով ՀՀ-ի հետ ունեցած մեծ տարբերությունը մեղմելուն։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մինչև ԱՄՆ ընտրությունների արդյունքները հաստատելը՝ Ալիևը կջանա ժամանակ ձգել... Նա միանշանակ փորձում է բոլոր ձվերը միայն ռուսական և թուրքական կողովներում չդնել և ճկուն մանևրում է՝ բոլոր կողմերից մաքսիմումը պոկելով։ ԱՄՆ-ը վստահաբար հասկանում է, բայց աշխարհաքաղաքական իրավիճակը, ներսում հանրապետականների կոշտ դիմադրությունը և առաջիկա ընտրությունների կատեգորիկությունը թույլ չեն տալիս ավելին անել։

Հ.Գ. Մեր թիվ մեկ խնդիրն է, այս փուլում, խուսափել պատերազմից, որի հնարավորությունը հանձինս բարեկամ երկրների, իրականություն է դառնում, մնում է ժամանակը ճիշտ օգտագործենք պետությունը հզորացնելու համար»։

Հավելենք, որ 2024-ի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություն կանցկացվի:

  • Կիսվել: