երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Այս փոփոխությունից, բնականաբար, շահելու է նախեւառաջ իշխանությունը․  «Հրապարակ»

Այս փոփոխությունից, բնականաբար, շահելու է նախեւառաջ իշխանությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում որոշում կայացրեց եւ փոխեց այս տարի կայանալիք ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը: Նախապես որոշված էր, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին: Նոր որոշման համաձայն՝ ընտրությունների օրեր են նշանակվել հոկտեմբերի 17-ը եւ նոյեմբերի 14-ը:

Այս փոփոխությունը ԿԸՀ-ն մեկնաբանում է նրանով, որ խորհրդարան են անցել երկու նոր խմբակցություններ, պետք է ժամանակ տրվի նրանց՝ օրենքով իրացնելու իրենց լիազորությունները, այն է՝ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներ առաջադրելու գործը։ Իսկ այդ գործընթացը կազմակերպելու համար նախ մարդկանց պետք է հավաքագրել, ապա լիցենզավորման դասընթացներ անցկացնել։ Բացի այդ, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ տեխնիկական այլ հարցեր էլ կան, որ ԿԸՀ-ն պետք է հասցնի լուծել։

Ի դեպ, այս փոփոխությունից, բնականաբար, շահելու է նախեւառաջ իշխանությունը, մինչեւ հոկտեմբերի 17-ը նա հնարավորություն կունենա պաշտոնավարման ժամկետները լրացած համայնքապետերի փոխարեն յուրային ԺՊ-ներ նշանակել եւ ընտրություններին կիրառել վարչական ռեսուրսը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: