երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Այս պայքարի հաղթանակին այլընտրանք գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Այս պայքարի հաղթանակին այլընտրանք գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Երիտասարդությունը ոչ միայն հաճույքի, այլև սխրանքի և հերոսության մասին է։ Հիշե՛ք ասածս․ այս պայքարի հաղթանակին այլընտրանք գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ Երիտասարդության միջազգային օրը, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
 
՛՛Երիտասարդությունը նաև սխրանքների ու հերոսության համար է։ Մենք այսօր ունենք բազմաթիվ երիտասարդ զավակներ, որոնք մեզ հետևում են երկնքից, և շատ հաճախ ես, իրենց առջև գտնվելով, իրենց ավելի կարող, ավելի որակով և ավելի առաջնորդող եմ պատկերացնում, քան ինձ կամ որևէ մեկին։
 
Այստեղ գտնվող երիտասարդությունն այս պայքարի ծնունդն է։ Ծնվել են այս պայքարից, իրար գտել են այս պայքարում և մենք էլ իրար գտել են այս պայքարում։
 
Եվ այս պայքարը նյութական որևէ ակնկալիք չունի, այլ ունի միայն մեկ նպատակ՝ հայրենիք ու պատիվ:
 
Այս երիտասարդներն ընտրել են հաղթանակը, ընտրել են արժեքը, ընտրել են իրենց ապագան, իրենց ու մեր տունը կառուցելու տեսիլքը։
 
Իրենք այսօր ստեղծում են այն, ինչը վաղը վերածվելու է հաղթանակած Հայաստանի ու հաղթանակած ժողովրդի՛՛,-նշեց նա։
 
 

  • Կիսվել: