շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Այս պատերազմը մեր գոյատևման, Իրանի լինել-չլինելու մասին է․ Շիրղոլամի

Այս պատերազմը մեր գոյատևման, Իրանի լինել-չլինելու մասին է․ Շիրղոլամի

Սա պատերազմ է և այս պատերազմը մենք չենք ընտրել, մեզ պարտադրվել  է այս պատերազմը։  Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված ռազմաբազաները տարբեր ձևով օգտագործվեն Իրանի դեմ ռազմական գործողությունների շրջանակներում և մենք պարզապես նստենք և նայենք։ Այդ երկրներում տեղակայված ռազմաբազաներն օգտագործվել են կամ այդ երկրների թույլտվությամբ, ինչն արդեն իսկ թշնամական վերաբերմունք է

Իրանի նկատմամբ, կամ էլ այդ երկրների իշխանությունների հետ համաձայնեցված չեն եղել այդ գործողությունները և այդ դեպքում գործ ունենք իրավիճակի հետ, որ այդ տարածքները դիտարկվում են որպես ԱՄՆ տարածքներ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում  Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։   

«Այս պատերազմը մեր գոյատևման, Իրանի լինել-չլինելու մասին է։ Այս հարցում բոլոր այն ուժերը, որոնք աջակցում և որևէ կերպ համագործակցում են Իրանի դեմ ագրեսիա իրականացրած պետության հետ, այդ ուժերի դեմ դիմադրության հարցում մենք կարմիր գծեր չունենք»։

  • Կիսվել: