շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են. կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը․ 17 կուսակցությունների խորհուրդ

Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են. կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը․ 17 կուսակցությունների խորհուրդ

Սիրելի հայրենակիցներ, հայ ժողովրդի թիկունքում ազգադավ փաստաթուղթ ստորագրած վարչախումբը հոգևարքի մեջ է։ Այս մասին ասվում է 17 կուսակցությունների խորհրդի հայտարարության մեջ, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։

Կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չենթարկվել դավաճան իշխանությունների ապօրինի հրահանգներին։

 

Դավաճան վարչախումբը պետք է հեռանա։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 16։00-ին Ազատության հրապարակ»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: