երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
ՀԱՊԿ-ին դիմելու հանձնարարական Փաշինյանից՝ ԱԽ քարտուղարին

ՀԱՊԿ-ին դիմելու հանձնարարական Փաշինյանից՝ ԱԽ քարտուղարին

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանձնարարում է ԱԳ նախարարին, ՊՆ նախարարին և Անվտանգության խորհրդի քարտուղարին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն ՀԱՊԿ-ի պայմանագրի շրջանակներում անդամ երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ նախաձեռնելու համար, որի նպատակը պիտի լինի ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով համատեղ միջոցներ ձեռնարկելը։

՛՛Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է։ Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել՛՛,- Անվտանգության խորհրդի նստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց. ՛՛Հայաստանի Զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում  հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի զինված ուժերի  ներկայաացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել։

Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում՛՛։

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ասաց նաև. ՛՛Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար՛:

Նա պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

 

  • Կիսվել: