հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում․ Մհեր Գրիգորյան

Այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը և այդ հարցով ստեղծված եռակողմ աշխատանքայի խմբի գործունեությանը, հայտարարել է, որ այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով։

«Երկաթգծի հետ կապված իրավիճակը շատ դրական առաջընթաց է։ Բացի դրանից՝ այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, որի արդյունքներում հետագա մեր հանդիպումների մասին կտեղեկացնեմ»,- ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքերով՝ այս փուլում եռակողմ աշխատանքային խումբն աշխատանքներ է իրականացնում, որոնք շատ կոնկրետ են և հստակ նպատակներ են հետապնդում։ Դա, ըստ նրա, երկաթգծի կառուցում է այն հատվածներում, որոնք ՀՀ-ինն են։

  • Կիսվել: