ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այս պահի դրույթամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում՝ անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի․ Փաշինյան

Այս պահի դրույթամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում՝ անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի․ Փաշինյան

Հենց ՀԱՊԿ-ն ու անդամ երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պածտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին

«Սև լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր և, ինչպես նախկինում հայտարարել էր Ալիևը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև ջրից մինչև Բիչենեկ տարածք:

Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ հատվածում ՀՀ լայնությունը 26 կմ է: Այս գնահատականն էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ անդամ երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ.

«Սա է պատճառը, որ մենք ասում ենք, պետք է հարցը լուծել քաղաքական ճանապարհով։

Այս պահի դրույթամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունանակելու ենք աշխատել այդ ուղղությամբ:

Ես կարծում եմ, որ այն նախնական մտահաղացումը, որն ունի Ադրբեջանը, այդ պահի դրությամբ չեզոքացված եմ համարում: Մեր գործընկերները պետք է այդ մտահաղացման վերաբերյալ հստակ տեղեկացված լինեն ու պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ երկրներն ու անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է այդտեղից զորքերը հետ քաշի.

«Աշխատանքային մակարդակում արտահայտվում է այդ դիրքորոշումը, սակայն հրապարակային մակարդակում չի արտահայտվում»:

Փաշինյանը նաև հայտնեց, որ այս փուլում շարունակում են աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, առաջիկայում ՊՆ նախարարը կգնա Ռուսաստան, հավանաբար որոշ հարցերի պատասխաններ կստացվեն:

  • Կիսվել: