երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին

Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին

Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նկատելով, որ սովորաբար քաղաքական ուժերը քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ, վերջին ու նախավերջին օրերին:

«Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում (2018-ի սեպտեմբերի 23-ին) այդ թիվը եղել է 848 հազար է եղել: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը,  ընտրական ցուցակներում Երեւանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի: Այսինքն անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է: Թե ինչու, որովհետեւ 2021-ի ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրական ցուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս եւ ավելի անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեին:

Ենթադրում եմ, որ նրանք մեր այն հայրենակիցներն են, որոնք վաղուց մեկնել են Հայաստանից ու բնակվում են արերկրում»,-ասաց հովակիմյանը:

Նշենք, որ Երեւանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:

  • Կիսվել: