ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Այս նոր միջավայրը մեզ համար խնդիրներ է ստեղծել, բայց պետք է հասկանանք, որ սահմանազատում է արվում. ԱԽ քարտուղար

Այս նոր միջավայրը մեզ համար խնդիրներ է ստեղծել, բայց պետք է հասկանանք, որ սահմանազատում է արվում. ԱԽ քարտուղար

Այս նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել,  բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, եւ դա կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա: Այս մասին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտնգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնաով, մասնավորապես, Սյունիքում ստեղծված իրավիճակին, որտեղ որոշակի տարածքներ, բարձունքներ են զիջվում Ադրբեջանին, նա նշեց․

«Փաստաթղթային հիմքերի վրա ել կատարվում է դեմարկացիա: Այստեղ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք եւ ըստ այդ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»։

  • Կիսվել: