հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս իշխանություններն ինչքան Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկում են, ինչքան խոնարհվում են, այդքան Ադրբեջանը հավելյալ պահանջներ է Հայաստանի առջև դնում․ Արթուր Խաչատրյան

Այս իշխանություններն ինչքան Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկում են, ինչքան խոնարհվում են, այդքան Ադրբեջանը հավելյալ պահանջներ է Հայաստանի առջև դնում․ Արթուր Խաչատրյան

Ասել, որ մենք դեմ ենք խաղաղության պայմանագրին, անտրամաբանական է, բայց այն, ինչ պարտադրում է Ալիևը և ինչին համաձայնվում է Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանը, դա ոչ թե խաղաղության, այլ հավերժական պարտության և կապիտուլյացիայի համաձայնագիր է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանություններն ինչքան Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկում են, ինչքան խոնարհվում են, այդքան Ադրբեջանը հավելյալ պահանջներ է Հայաստանի առջև դնում, իսկ այս իշխանություններն ավելի ցածր են խոնարհվում։

Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Ալիևը Հայաստանին կպարտադրի այնպիսի մի փաստաթուղթ ստորագրել՝ հնարավորինս անորոշ ձևակերպումներով հարուստ, որն այս նոր «խաղաղության» պայմանագիրն իրենց համար լեգիտիմ հիմք ստեղծի տարընթերցման միջոցով Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար։ 

  • Կիսվել: