երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս իշխանությանը փողոցային պայքարով հեռացնելու ծրագիրը կա, նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Հայկ Մամիջանյան

Այս իշխանությանը փողոցային պայքարով հեռացնելու ծրագիրը կա, նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Հայկ Մամիջանյան

Հանրապետականը առաջնային գործիք, որպես այս կապիտուլիանտների հեռացման դիտարկում է փողոցային պայքարը:Այս մասին, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հանրապետականի հանրային խոսքին հետևողները գիտեն, որ այդ ծրագիրը կա, այդ ծրագրի իրագործման պլանները կային, որոնք խախտվեցին և խաթարվեցին բոլորիս հայտնի իրադարձություններով:Այդ ծրագիրը շարունակվում է լինել, գոյություն ունենալ: Նախապատրաստական աշխատանքները դրա համար տարվում են։Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեզ բոլորը աջակցեն այս հարցում այնպես, ինչպես մենք ժամանակին աջակցել ենք այլ քաղաքական թիմերի գործընթացներին: Բայց անկախ դրանից, նույնիսկ եթե մենք մնանք միայնակ, մենք մեր առաքելությունը կանենք»,- հայտարարել է Մամիջանյանը:

  • Կիսվել: