կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Այս իշխանության ուժը որևէ եղանակով դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու մեջ է. Վարդանյան

Այս իշխանության ուժը որևէ եղանակով դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու մեջ է. Վարդանյան

զգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գործող իշխանության ուժը համարում է այն, որ չի ցանկանում որևէ եղանակով միջամտել դատական իշխանության գործունեությանը: Այս մասին Վարդանյանն ասաց խորհրդարանի մայիսի 7-ի նիստում:

«Մեզ մեղադրում են նրանում, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարողանում հստակ հարաբերություններ հաստատել դատական իշխանության հետ, չենք կարողանում կարգավորել դատախազության հետ կապված հարցերը: Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու ու չենք ուզում կարողանալ որևէ եղանակով միջամտել դատական իշխանության, դատախազական մարմինների, իրավապահ համակարգի գործունեությանը»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ այսօր դժվար է հասկանալ այդ ամենը, սակայն տարիներ անց այդ գործունեությունը կգնահատվի:

«Հավատացնում եմ, որ կանցնեն տարիներ, և այն, ինչ այսօր տեղի է ունենում, կգնահատեն, որպես անկախ դատական իշխանության, իրենց գործունեությունն արժանապատիվ իրականացնող իրավապահ համակարգի ձևավորման տարիներ»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

  • Կիսվել: