ՄԹ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
"Այս առավոտ ծաղկեպսակ դրեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հարգանս 1915-23թթ․ անմեղ հայ զոհերի հիշատակի",- գրել է ՄԹ դեսպանն ու երկու լուսանկար հրապարակել։