երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Այս ամբողջ զազրելի միջադեպի հետ կապված մեկ հարց մնաց՝ Գեղամ Մանուկյանն ինչու՞ է այդքան ջատագով այստեղ դրված «մետալաիսկատելը» ջարդելու առումով․ Ալեքսանյան

Այս ամբողջ զազրելի միջադեպի հետ կապված մեկ հարց մնաց՝ Գեղամ Մանուկյանն ինչու՞ է այդքան ջատագով այստեղ դրված «մետալաիսկատելը» ջարդելու առումով․ Ալեքսանյան

Այսօր քննարկեցինք արդեն դատավորների մի եռյակ, որոնք առաջադրված էին, ու քննարկումը կարող էր շատ ավելի լավը, կառուցողական ու բովանդակային լինել, եթե մեր ընդդիմադիր գործընկերները, գոնե, այդքան ակնհայտորեն չկենտրոնանային կոնկրետ իրենց քաղաքական առաջնորդի  հետ կապված դատական նիստերի վրա։ ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածության քննարկմանը և դրա շուրջ ընդդիմադիր պատգմավորների՝ նախորդիվ հնչած ելույթներին․

«Կան առաջադրված երկու դատավորներ, որոնցից մեկը  կոնկրետ գործի շրջանակում ամբաստանյալ Քոչարյանին կալանքի որոշում է տվել, կա մեկ ուրիշը, որ կալանքի որոշումը փոխարինել է գրավով։ Մեր ընդդիմադիր գործընկերները իրենց ողջ քաղաքական, մտավոր, գիտական ու բոլոր հնարավոր  գործառույթները փորձեցին ներդնել միայն մեկ բանի վրա, թե ինչ լավն է այն դատավորը, որ Քոչարյանի կալանքը փոխել է գրավով  և ինչ վատն է այն դատավորը, որ Քոչարյանին կալանավորել է»։ 

«Մեր ընդդիմադիր գործընկերների  ողջ աշխարհընկալումը  գալիս ու հանգում է այն կետին, որ թքած թե ում ինչ է արել այս դատավորը, ում է կալանք տվել, ում չի տվել, եթե իրենց առաջնորդի կալանքի որոշումը փոխել է՝ վերջ, ուրեմն ընդհանրապես քննարկման ենթակա չէ։ Դանիելյանն իրենց առաջնորդին տվել է կալանքի որոշում, վերջ, չարիք է այս մարդը, եկեք ոչնչացնենք։ Սա միայն դատավորների ընտրության մեջ չի, որ արտահայտվում է, սա այն աշխարհընկալումն է, որով այդ մարդիկ կառուցել են ու կառավարել են այս երկիրը տարիներ շարունակ։ Թքած մնացած բոլորի վրա, կարևորը իրենց առաջնորդները, իրեց թիմակցներն են»։

Անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում դահլիճում տեղի ունեցած քաշքշուկին՝ պատգամավորը նշեց․ «Այս ամբողջ զազրելի միջադեպի հետ կապված միայն մեկ հարց մնաց, թե Գեղամ Մանուկյանը վերջապես ինչու՞ է այդքան ջատագով  այստեղ դրված «մետալաիսկատելը» ջարդելու առումով, ինձ համար շատ տարօրինակ է, հաշվի առնելով այն կուսակցությունը, թե  որտեղից է սերում Գեղամ Մանուկյանը և որտեղից է սերել ժամանակին Նաիրի Հունանյանը»։

  • Կիսվել: