Այո՛, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան. Կոստանյան
Այո՛, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում կլինեն զարգացումներ․ «Դրանք ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր․ «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին»։
Մանրամասները՝ տեսանյութում.


