երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Այո, 2020-ի բյուջեն հեղափոխական բյուջե է. Նիկոլ Փաշինյան

Այո, 2020-ի բյուջեն հեղափոխական բյուջե է. Նիկոլ Փաշինյան

«Էս հարցը լուծենք, արանքից դուրս գա»,-Բյուջե 2020-ի նախագծի եզրափակիչ ելույթի համար ԱԺ ամբիոնին մոտենալիս կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հիմնականում անդրադարձավ բյուջեի նախագծի մասին ընդդիմախոսների հայտնած կարծիքներին: Վարչապեը նկատեց, որ այս օրերի ընթացքում օդից է կախված երկուհարց՝ արդյո՞ք 2020 թվականի բյուջեի նախագիծը հեղափոխական է և երկրորդը՝ իսկ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում:

«2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ Հայաստանի վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ 1-2 տարվա ընթացքում ՀՀ բյուջեն կարող է կամ պետք է ավելանա 30-35 տոկոսով: Սա եղել է հեղափոխության կարգախոսներից կամ խոստումներից մեկը: 2020 թ. պետական բյուջեում եկամտային մասը 2018-ի եկամտային մասի համեմատ գերազանցում է 27,4 տոկոսով, եթե սրան գումարում ենք նաև 2018 թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ-ով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33 տոկոս, իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, Հարկային օրենսգրքի փոփոխության, պարտադիր կուտակային կենսաթոշակների արդյունքում, որ պետք է այդ փողերը հավաքեինք, բայց հրաժարվել ենք կամավոր, մեր աճը արդեն իսկ կազմում է ավելի քան 35 տոկոս: Հետևաբար, այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է նախահեղափոխական խոստման, որ ես անձամբ հնչեցրել եմ»,- հայտարարեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ընդգհծեց, որ 2020-ին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են 135,1 տոկոս, ուստի այլ կերպ, քան հեղափոխություն, սա չի կարելի անվանել: Փաշինյանը նաև նշեց՝ տեմպի առումով կարևոր է արձանագրել մի բան. միջին վիճակագրական աճը նախկինում եղել է տարեկան 7 տոկոս, այժմ այս տեմպը կրիկնապատկել են:

«Բա հեղափոխությունը պոզով պոչով ա՞ լինում», նկատեց Փաշինյանը: Ինչ վերաբերում է մյուս հարցին՝ արդյոք մարզիկ զգո՞ւմ են արդյունքներ իրենց վրա, Փաշինյանը նկատեց, որ ճանապարհաշինությունը աննախադեպ մասշտաբերի է հասել 2019-ին: Ավելին 2020-ի բյուջեով նախատեսվում է այնքան ծավալի շինարարություն, ինչքան եղել է 2015-ին, 2016-ին և 2017-ին միասին վերցրած: Բացի այդ, բնակարանային շինարարությունն է աճելու 2020-ին 120 տոկոսով, 2018-ի համեմատ: Նրա խոսքով, տարբեր ոլորտներում բյուջեով նախատեսվող ֆինանսների աճը նկատելի է և այս ամենը մարդիկ իրենց վրա են զգում, ինչն էլ երկրորդ հարցի պատասխանն է:

«Այս ամենը փոխել ու փոխելու է մարդկանց կյանքը: Շատ պրիմիտիվ մի բան՝ այն, որ մարդիկ այսօր երթևեկում են բարեկարգ ճանապարհներով, կյանքը նրանց փոխում է, որովհետև նրանք ընթացագետի (Խոդովիկի) մոտ շատ ավելի քիչ են գնում ու քիչ գումար են ծախսում: Բացի այդ, կապիտալ ծախսերով աշխատատեղեր են բացվում», -հայտարարեց վարչապետը:

  • Կիսվել: