ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այնքան ամբարտավան են, որ ասում են՝ բա որ թալանչի ենք, ինչու՞ չեք գալիս մեզ բռնում. Մարուքյանը՝ ընդդիմության մասին

Այնքան ամբարտավան են, որ ասում են՝ բա որ թալանչի ենք, ինչու՞ չեք գալիս մեզ բռնում. Մարուքյանը՝ ընդդիմության մասին

Բա որ բռնապետություն է, դուք ինչու՞ եք միլիարդատեր։ Իրենք իրենց ասածին հավատու՞մ են։ Այնքան ամբարտավան են, որ ասում են՝ բա որ թալանչի ենք, ինչու՞ չեք գալիս մեզ բռնում։ Ձեռք են առնում, Քոչարյանը ասում է՝ ինձ խոսք էին տվել դատել, մինչև հիմա չեն դատում։ Մարդ կա՝ տղան դատավոր է, ինքը գալիս, ցույցի է մասնակցում, նախկին իշխանությունների օրոք կարո՞ղ էր նման բան լինել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում, խոսելով խորհրդարանական ընդդիմության մասին, ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց. ՛՛Վերջին մեկ տարում շանս կար, որ ձևավորվի ընդդիմություն։ ԱԺ-ում ընտրում են գլխավոր դատախազ, վճռաբեկի դատավոր, մի ընդդիմադիր հարց տվող չկա։ Բերվում է պաշտպանության մասին օրենքը, կրկին չկա որևէ ընդդիմադիր ձայն։

Ապաքաղաքական մարդիկ քաղաքականությամբ չպետք է զբաղվեն։ Օրինակ՝ Արթուր Վանեցյանը ապաքաղաքական մարդ է, ինքն ԱԱԾ ծառայող է՛՛։

Մարուքյանի խոսքով՝ երբ ապաքաղաքական մարդիկ  չեն կարողանում քաղաքական դիրքավորում ունենալ, քաղաքական տեքստեր ասել, դա պրոբլեմ է:

  • Կիսվել: