շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Այնպես չի, որ հանկարծակիի ենք եկել. այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատերի համար սպասելի էր. ՔՊ-ական պատգամավոր

Այնպես չի, որ հանկարծակիի ենք եկել. այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատերի համար սպասելի էր. ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր հայտարարեց, թե մեկ շաբաթ առաջ խմբակցությունով վեց ժամ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում են ունեցել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այնպես չի, որ կարող ենք ասել՝ հանկարծակիի ենք եկել, մենք կարող ենք ասել, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատերի համար սպասելի էր», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։

Նա ասաց, թե ժողովրդի մոտ պետք է խուճապ չառաջնա, մարդիկ պետք է վստահ լինեն, որ իշխանությունը տիրապետում է իրավիճակին ու իրավիճակը կառավարելի է։

Նա Նիկոլ Փաշինյանին ասաց, թե կարիք կա, որ հերթական փակ հանդիպումը անեն խմբակցությունով։

  • Կիսվել: