ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այնպես չէ, որ բոլորը խանդավառված են եւ իրար հերթ չտալով ուզում են, որ միջազգային երաշխավորի դերը ստանձնել. Փաշինյան

Այնպես չէ, որ բոլորը խանդավառված են եւ իրար հերթ չտալով ուզում են, որ միջազգային երաշխավորի դերը ստանձնել. Փաշինյան

Միջազգային երաշխավորի մասով ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ այդ թեմայով, կարծես թե, ըմբռնման որոշակի փոփոխություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երաշխավորը եկեք պայմանական ասենք, որովհետեւ բանակցային գործընթացի ընթացքում այդ ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ եւս առաջարկվել են: Երաշխավոր լինելը այսպիսի բարդ տարածաշրջանում շատ մեծ պատասխանատվություն է, որը շղթայական եւ հնարավորություններ կարող է առաջացնել երկրների համար, եւ ռիսկեր, եւ կարող է հեղինակությունը բարձրացնել, եւ հեղինակությանը լրջորեն վնասել:

Այս առումով այնպես չէ, որ բոլորը խանդավառված են եւ իրար հերթ չտալով ուզում են, որ այդ դերը ստանձնեն: Բայց միաժամանակ, եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջեւ իսկապես անկեղծ ցանկություն կա տեւական խաղաղություն հաստատելու, կարծում եմ՝ կլինեն երկրներ  եւ կազմակերպություններ, սկսած առանձին երկրներից, ավարտած ՄԱԿ-ի ԱԽ-ով, որ ոչ թե կցանկանան, այլ կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը:  Ես ընդամենը տպավորություն եմ կիսում այս պահին իմ ունեցած քննարկումների հիման վրա»,-ասաց նա:

  • Կիսվել: