երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այն թերությունները, որոնք ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք՝ որպես պետություն, չենք վերացրել․ Էդմոն Մարուքյան

Այն թերությունները, որոնք ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք՝ որպես պետություն, չենք վերացրել․ Էդմոն Մարուքյան

Օնիկ Գասպարյանի մասով մեծ պլաններ են եղել և ներկայացվել է, թե ինչ պետք է արվի, սակայն նշանակումից հետո սկսվել է 44-օրյա պատերազմը, իսկ մեկ ամսվա մեջ հնարավոր չէր շտկել և պետությունը պատրաստել պատերազմի, հետևաբար դիվանագիտական դաշտում պետք է ամեն ինչ արվեր, որպեսզի պատերազմ չսկսվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը։

"Այն թերությունները, որոնք ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք՝ որպես պետություն, չենք վերացրել: Երբ մենք խոսում ենք բանակի և պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ բանակը միայնակ չէ պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմներին",- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` Ապրիլյանից հետո ոչ մինչև հեղափոխությունը, ոչ թե հեղափոխությունից հետո մեր պետությունը, պետական համակարգը չի պատրաստվել:

Պատգամավորի խոսքերով, տարիներ շարունակ Հայաստանի ներքաղաքական պրոպագանդան եղել է հետևյալը, որ թշնամին հիմարների, անհասկացող, անգետ, թամբալ, կոռումպացված, ոչ մի բանի ունակ մարդկանց խումբ է․

"Մեզ թմբիրի մեջ են պահել",- ասել է Մարուքյանը։

  • Կիսվել: