Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք. Բագրատ Սրբազան
Ես ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է, որպեսզի ավելի կենսունակ դառնա: Այս մասին այսօր Սուբ Աննա եկեղեցու բակում ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք: Դա անհրաժեշտություն է: Ոչ թե հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտությու՞ն է, թե՞ ոչ: Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք:
Ու եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն՝ պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին՛՛,-նշել է նա:



