ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այն, ինչ հնարավոր է անել, արվում է. վարչապետը՝ գերիների վերադարձի խնդրի մասին

Այն, ինչ հնարավոր է անել, արվում է. վարչապետը՝ գերիների վերադարձի խնդրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն բան հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար: Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Գործնականում ՀՀ որևէ ներկայացուցիչ որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների ու անհետ կորածների թեման՝ խորհրդարանական հարթակներից սկսած, կառավարության հարթակներով ավարտած: Այն, ինչ հնարավոր է անել, արվում է, բայց այդ արվող աշխատանքն այն թեման չէ, որը պետք է քննարկել ամբիոնից՛՛:

Ըստ վարչապետի՝ այդ աշխատանքը, սակայն, չի կարող գոհացուցիչ լինել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ ռազմագերիները տուն չեն վերադարձել: ՛՛Ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գուցե ամենադժգոհ քաղաքացին եմ այդ աշխատանքում մեր ձեռք բերած արդյունքներից՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: